ՏԵՄՊՈՒՍ-ի TNE_QA («Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում») ծրագրի շրջանակներում հայ մասնագետները ծանոթանում են տրանսազգային կրթության որակի ապահովման եվրոպական փորձին:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը TNE-QA ծրագրի նախաձեռնությամբ մասնակցում են նոյեմբերի 5-6-ին Փարիզում ընթացող խորհրդաժողովին` նվիրված տրանսազգային կրթության որակի ապահովմանը:
Միջոցառման կազմակերպիչներն են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհուրդը (HCERES):
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրթության կառավարման առաջատար մասնագետները քննարկում են արագորեն զարգացող տրանսազգային կրթության որակի ապահովման խնդիրները:
Հայկական պատվիրակության`խորհրդաժողովին մասնակցության նպատակն է ապահովել փորձի փոխանակում տրանսազգային կրթության որակի ապահովմանը նվիրված երկու ծրագրերի միջև և եվրոպական լավագույն փորձը ներդնել նաև Հայաստանում իրականացվող ծրագրում:
Միջոցառումը ENQA-ի «Որակի ապահովումը տրանսազգային կրթությունում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովն է: