Ավարտվեցին ՈԱԱԿ փորձագիտական բազայի ընդլայնման նպատակով կազմակերպված դասընթացները։ Դասընթացների նպատակն էր, բացի փորձագիտական բազայի ընդլայնումից, մեծացնել որակի մշակույթը տարածող մասնագետների շրջանակը։
Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները ներկայացրին կրթական գործընթացները բարելավելու իրենց փորձառությունը, իրականացրին գործնական առաջադրանքներ, իսկ ամփոփիչ հանդիպման ժամանակ ներկայացրին կրթության բարելավման իրենց անձնական մոդելը, որը կիրառել և հաջողել են իրենց ուսումնական հաստատությունում։
Անձնական մոդելի ներկայացումը ներառում էր փորձառության ներկայացում հետևյալ հարցերի շուրջ՝
- Դասավանդման մեթոդի բարելավում,
- Արդյունավետ գնահատում,
- Մասնագիտական կրթական ծրագրերի վերանայում,
- Արդյունավետ հանձնարարականների կազմում,
- Ուսանողների հաճախումների բարելավում։
Ապագա փորձագետները ներկայացրին ՄԿԾ–ի բարելավման, ուսանողների բացակայության քանակի կրճատման, տեսական գիտելիքները գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդելու փորձառությունները։
Ներկայացումները ուղղեկցվում էին «հարց–պատասխան–քննարկում» տրամաբանությամբ, որը երկուստեք օգտակար էր: Այս տեսանկյունից ՈԱԱԿ–ը կարևորում է վերապատրաստումների, դասընթացների հաճախակի անցկացումը և մասնագիտական, կրթական թեմաների շուրջ քննարկումների ծավալումը։ Սա հնարավորություն է ընձեռում ստեղծել և խորացնել ակադեմիական կապերը տարբեր ուսումնական հաստատությունների միջև, խթանել որակի ապահովման մշակույթը ՀՀ-ի տարբեր ուսումնական հաստատություններում։
Հիշեցնենք՝ ՈԱԱԿ-ի կողմից ընտրված փորձագետները առաջիկայում կներառվեն սպասվելիք հավատարմագրման գործընթացներում որպես փոձագետներ։