Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Երիտասարդ դասախոսներին ներկայացվեց փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթը՝ երեք թեմատիկ աշխատաժողովները և երկօրյա համաժողովը, միջոցառումներին քննարկումների թեմա առաջարկելու և մասնակցելու հնարավորությունը:
Այնուհետև քննարկվեցին նրանց հուզող խնդիրները: Անդրադարձ կատարվեց ուսանողի՝ սովորելու հարցում մոտիվացված չլինելու խնդրին: Այս համատեքստում կարևորվեց դասախոսի մոտիվացված լինելը, ինչ էլ իր հերթին կխրախուսի նաև ուսանողի ուսուցումը: Քննարկվեց գնահատումը, ուսանող-դասախոս հետադարձ կապի, ինչպես նաև պրակտիկայի կարևորությունը:
ՈԱԱԿ աշխատակազմն ավելի վաղ հանդիպում քննարկումներ է ունեցել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Առաջիկայում տեղի կունենան հանդիպումներ ևս չորս բուհերի ներկայացուցիչների հետ: