Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգայն կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը ԵԼՊՀ ռեկտորին պաշտոնապես հանձնեցին բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:
ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհավորեց համալսարանին հավատարմագրման առիթով և նշեց, որ «առջևում ավելի մեծ ու դժվարին աշխատանք է սպասվում. բուհում ամրապնդել և տարածել որակի մշակույթը, հնարավորինս շատ շահակիցներ ներգրավել որակի ապահովման աշխատանքներին: Տարբեր ժամկետներով շնորհված հավատարմագրումները չպետք է ընդունել որպես այս կամ այն հաստատության առավելության, այլ պատասխանատվության գնահատական: Չորս տարվա ժամկետը իրականում երկու երկամյա փուլեր են. երկու տարի հետո բուհը ներկայացնելու է ներքին ինքնագնահատման արդյունքները, իսկ ժամկետի ավարտին մասնակցելու է հավատարմագրման նոր շրջափուլի»:
Համալսարնի ռեկտոր Գայանե Գասպարյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական ստանալը բուհի համար պատմական պահ է: «Սա մեր բուհի և նրա կողմից մատուցված կրթական ծառայությունների որակի առաջին պաշտոնական ճանաչումն է»,- ասաց նա: Տիկին Գասպարյանը հատկապես կարևորեց և շնորհակալություն հայտնեց ՈԱԱԿ-ի տնօրենին և ողջ անձնակազմին` աջակցության և խորհրդատվությունների համար:
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԼՀ-ին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: