Հուլիսի 6–8–ն ՈԱԱԿ փորձագիտական խումբը այց է իրականացնում «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամ։ Մինչ փորձագիտական այցը՝ փորձագիտական խումբը ուսումնասիրել է ինքնավերլուծության փաթեթը և դրան կից փաստաթղթերը, իրականացրել է պրակտիկայի և ռեսուրսների դիտարկում։
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ կունենան ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորի, Հոգաբարձուների խորհրդի անդամների, ինքնավերլուծության խմբի, ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի պատասխանատուների և գործատուների հետ։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև մասնագիտական հանդիպումներ «Քույրական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։ Փորձագիտական խմբի ղեկավարն է Հերմինե Գրիգորյանը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են Ռոզա Գրիգորյանը՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, ատամնատեխնիկական գործ և դեղագործության ամբիոնի վարիչ, Հեղինե Գևորգյանը՝ ԵՊՀ–ի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Վահե Հովհաննիսյանը՝ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող։ Որպես միջազգային փորձագետ գործընթացին մասնակցում է Ալեքսեյ Կրյուկովը՝ Կուրսկի պետական բժշկական համալսարանի ուսումնական գծով փոխտնօրեն, դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը։
Փորձագիտական խմբի այցից հետո հաջորդ գործընթացը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: