Ապրիլի 3-5-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյանը։ Խմբի անդամներն են Մ․ Գ․ Մեշերյակովի անվան տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը։ Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ինստիտուտի Ինժեներական ֆիզիկայի բարձրագույն դպրոցի դասախոս, «Տեխնիկական ֆիզիկա» ՄԿԾ ղեկավար, Ֆիզիկական գիտությունների թեկնածու (PhD of Physics ), դոցենտ Մաքսիմ Վիննիչենկոն, ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, Հայ-ռուսական համալսարանի «Բիոինժեներիա և բիոինֆորմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Իննա Մելքոնյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի ղեկավար կազմի, Գիտխորհրդի ներկայացուցիչների, ուսումնական գծով և որակի ապահովման պատասխանատուների, «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի կրթական ծրագրի գիտական ղեկավարի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, գործատուների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ, այցելել են լաբորատորիաներ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, «Իմ քայլը» հիմնադրամի «Գերազանցության համահայկական կենտրոնի» ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և փորձագետների խորհուրդների հիման վրա կազմված բարելավման ծրագրի վրա։