Ինչպիսի՞ն պետք է լինի որակյալ կրթությունը․ այս հարցն էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ուսանողների հանդիպման առանցքում։
Նոյեմբերի 20-ին Հայ-ռուսական համալսարանում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում ունեցավ այդ բուհի կառավարման բաժնի մագիստրոսների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթությանը վերաբերող այն հարցերը, որոնք հուզում են ուսանողներին։
Մասնավորապես, ուսանողները կարևորեցին, որ բուհում մատուցվող կրթությունը հնարավորություն տա ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատանք ունենալ, որ ուսումնառության ընթացքում հնարավորինս շատ պրակտիկայի և գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ունենան, որ դասախոսների թվում լինեն և գիտնական-հետազոտող, և աշխատաշուկայի ներկայացուցիչ դասախոսներ։
Նշենք, որ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր բուհերի կառավարման ֆակուլտետների ուսանողների հետ՝ ապագա կառավարիչների և ներկայում ուսանողների տեսանկյունից ոլորտի խնդիրները և հնարավոր լուծումները քննարկելու համար։