Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում բուհերի դասախոսների մասնակցությամբ: Քննարկման թեման ուսանողի գնահատումն էր:
Հայաստանյան բուհերի դասախոսները քննարկեցին, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը, որքանով է գնահատումը բուհում համապատասխանում գործատուի գնահատմանը:
Թեմայի վերաբերյալ իր մոտեցումը ներկայացրեց նաև ՈԱԱԿը: Այն է՝ գնահատումը պետք է լինի ոչ միայն ամփոփիչ, այլ նաև ձևավորող, գնահատումը պետք է ապահովի ուսանողի առաջընթացը, գնահատման համար կարևոր է մինիմալ շեմը:
Քննարկման մասնակից դասախոսները նաև ներկայացրեցին իրենց հաջողված փորձը:
ՈԱԱԿ-ը կշարունակի թեմատիկ կլոր-սեղան քննարկումների իրականացումը դասախոսների մասնակցությամբ: Նման քննարկումները ոչ միայն նպաստում են արդիական խնդիրների քննարկմանը և հաջողված փորձի վերհանմանը, այլ նաև հնարավորություն են ստեղծում բանիմաց մասնագետներով համալրել ՈԱԱԿ փորձագիտական բազան: