Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի տնտեսագիտության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ծրագրային հավատարմագրման նախապատրաստման գործընթացի շրջանակներում տնտեսագիտության ոլորտի մասնագետները շարունակում են քննարկել, թե ինչ նմանություններ ու տարբերություններ են ընկած իրենց բուհերի կողմից շնորհված տնտեսագետի որակավորման հիմքում։
Այսօրվա քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության եկան, թե ինչ սկզբունքով կարող են ձևավորել տնտեսագետի որակավորման բնութագրիչ ընդհանուր ելքային արդյունքներ, որոնք էլ ծրագրային հավատարմագրման ժամանակ գնահատման հիմք կդառնան։
Տնտեսագիտության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակական են լինելու։
Առաջիկայում ՈԱԱԿ-ը նմանատիպ հանդիպումներ կնախաձեռնի նաև այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։