- Ի՞նչ չափորոշիչներ են պետք բարձրագույն կրթությունը բարելավելու համար: Ինչպիսի՞ն պետք է լինի տեսական-գործնական հարաբերակցությունը դասավանդման գործընթացում:
- Հնարավո՞ր է արդյոք տիրապետել թեմային առանց տեսությունն իմանալու, և պարտադի՞ր է արդյոք մասնագիտական կրթությունը մասնագետ լինելու համար:
- Ինչպիսի՞ն պետք է լինի գնահատումը, որպեսզի կարողություններ ձևավորի, և ո՞րն է որակի ապահովման դերը կրթության կազմակերպման գործընթացում:
Այս և մի շարք այլ հարցեր էին այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) կրթության գործող և ապագա կառավարիչների հետ հանդիպման օրակարգում:
Հանդիպմանը մասնակցում էին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կրթության կառավարում» կրթական ծրագրի ուսանողներն ու 2023թ. շրջանավարտները:
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը և դերը կրթական համակարգում՝ նշելով, որ ՈԱԱԿ-ը երկխոսություն է ձևավորում շահակիցների միջև՝ խրախուսելու որակի ապահովման գործընթացները և որակի կառավարման համակարգի զարգացումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կարևորեցին, որ որակի ապահովման գործընթացներ ծավալվեն նաև հանրակրթության ոլորտում:
Քննարկվեցին նաև.
- Կրթության ոլորտի գործող օրենսդրական կարգավորումները, առկա բացերը և խոչընդոտները;
- Կրթական նորարարությունները և դրանց ներդրման ուղիները;
- Հանդիպման մասնակիցների մասնագիտական ներուժը կրթության որակի ապահովման ոլորտում օգտագործելու հնարավորությունները:
Նման հանդիպումները պարբերական բնութ են կրում։ Նպատակն է հասկանալ կրթության ապագա կառավարիչներին հուզող հարցերը, առկա խնդիրների լուծման նրանց մոտեցումները, ինչպես նաև լավագույններին ՈԱԱԿ-ում մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել։