Ինչպե՞ս հավատարմագրման գործընթացներն իրականացնել նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում․ այս թեման էր այսօր ՈԱԱԿ մասնագետների և ՄՈՒՀ-երի՝ ընթացքի մեջ գտնվող հավատարմագրումների փորձագիտական խմբերում ընդգրկված մասնագետների հանդիպման օրակարգում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ դրության պայմաններում հավատարմագրման կազմակերպման մի քանի տարբերակներ։
Փորձագետները և ՈԱԱԿ մասնակետները տարբեր դիտանկյուններից քննարկեցին, թե որոնք են առցանց արտաքին գնահատման հնարավոր ռիսկերը հավատարմագրման փուլերից յուրաքանչյուրում, արդյոք առցանց արտաքին գնահատմամբ հնարավոր կլինի ստանալ նույն արդյունքը, ինչ ՄՈՒՀ այցի դեպքում, ինչ դժվարություններ կարող են ի հայտ գալ ՄՈՒՀ-ի գործունեությունն ըստ հավատարմագրման չափանիշների գնահատման ժամանակ և այլն։
Շեշտվեց, որ ինչ ձևաչափով էլ կազմակերպվի հավատարմագրումը, գործընթացի առանցքում լինելու է այն, թե ինչպես է ՄՈՒՀ-ը կարողանում կառավարել ռիսկերը և որքանով է կայուն արտակարգ իրավիճակի պայմաններում, արդյոք ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-ը կարողացել է ապահովել վերջնարդյունքների ձեռքբերումը։
Այս թեմայով քննարկումներ առաջիկա օրերին տեղի կունենան նաև հավատարմագրման գործընթացի մասնակից մյուս շահակիցների հետ։