Ինչպե՞ս կազմակերպել ինստիտուցիոնալ հավատարմագրումը համավարակի պայմաններում․ այս հարցն էր հավատարմագրման փուլում գտնվող բուհերի և ՈԱԱԿ մասնագետների հանդիպման օրակարգում։
Քննարկվեց երեք հնարավոր տարբերակ՝ հավատարմագրման գործընթացի հետաձգում մինչև համավարակի ավարտը, գործընթացի իրականացում ամբողջությամբ առցանց տարբերակով և առցանց հանդիպումների և բուհ այցելության համադրում։
Բուհերի ներկայացուցիչները իրենց մոտեցումն արտահայտեցին առաջարկվող տարբերակներից յուրաքանչյուրի վերաբերյալ, պատմեցին, թե իրենք ինչպիսին են տեսնում հավատարմագրման գործընթացը ներկա իրավիճակում։
Շեշտվեց, որ անկախ այն բանից, թե երբ և ինձ ձևաչափով տեղի կունենա ինստիտուցիոնալ հավատարմագրումը, գործընթացի շրջանակներում կարևորվելու է, թե ՄՈՒՀ-ը որքանով է արդյունավետ գործել արտակարգ դրության պայմաններում, ինչպես է գործել ուսումնական հաստատության որակի ապահովման համակարգը ստեղծված իրավիճակում, որքանով է ՄՈՒՀ-ը պատրաստ ռիսկերի կառավարմանը։
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ մասնագետները նույն թեմայով հանդիպում էին ունեցել փորձագետների հետ։