Ինչպե՞ս գրել ինքնավերլուծություն, որո՞նք են ինքնավերլուծությանը ներկայացվող հիմնական տեխնիկական և բովանդակային պահանջները․ դեկտեմբերի 24-25-ին ՈԱԱԿ մասնագետները թեմատիկ վերապատրաստում իրականացրին 2025-ին հավատարմագրվող պետական ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների համար։
Առցանց դասընթացի ընթացքում ներկայացվեցին․
- ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլերը և ժամանակացույցը,
- գործող ընթացակարգերը,
- ինքնավերլուծության ձևաչափը,
- հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների մեկնաբանությունը,
- ինստիտուցիոնալ հարցաշարի լրացման սկզբունքները։
Քոլեջների աշխատակիցներին ներկայացվեց, թե յուրաքանչյուր տիրույթում ինչ քայլեր պետք է ձեռնարկեն և ինչ տվյալներ պետք է հավաքագրեն ինքնավերլուծություն իրականացնելու համար։
Կարևորվեց, որ ինքնավերլուծությունը․
- լինի տվյալահենք և հիմնված փաստերի վրա,
- լինի վերլուծական և արտացոլի քոլեջի իրական պատկերը,
- ներկայացնի քոլեջի առանձնահատկություններն ու արդյունքները,
- ցույց տա քոլեջի առաջընթացը վերահավատարմագրման պարագայում։
Վերահավատարմագրվող քոլեջների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով երկրորդ անգամ ինքնավերլուծություն գրելու առանձնահատկությունները և հանդիպած դժվարությունները։
ՈԱԱԿ մասնագետները պատասխանեցին դասընթացի մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ 2025-ին կկազմակերպվի ևս մեկ վերապատրաստում հավատարմագրվող քոլեջների համար։