Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մայիսի 17-ին տեղի ունեցավ հանդիպում առաջիկայում հավատարմագրվող 5 քոլեջների փորձագիտական խմբերի հետ:
Հանդիպման առանցքում հավատարմագրման գործընթացի շարունակական բարելավումն էր:
Կարևորվեց, որ.
- Նախնական գնահատման արդյունքում փորձագետները հստակ պատկերացնեն քոլեջի համատեքստը, խնդիրներն ու լավագույն փորձը;
- Փորձագիտական զեկույցներում վերլուծվեն նաև այն խնդիրները, որոնք ազդեցություն ունեն ուսանողի կրթության և շնորհվող որակավորումների արժանահավատության վրա:
Քննարկվեց նաև հավատարմագրումների առկա լավագույն փորձը: