Ո՞վ է կրթության կառավարիչը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ մասնագիտությունը, որո՞նք են կրթության ոլորտի առաջնային խնդիրները և ինչպե՞ս է հնարավոր լուծել դրանք․ այս և կրթության որակին առնչվող այլ հարցեր են այսօր քննարկվել ԵԼՊՀ «Կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողների և ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հանդիպման ժամանակ։
Պարոն Թոփչյանն ուսանողներին կոչ է արել ակտիվ լինել, որպես կամավոր մասնակցել ՈԱԱԿ աշխատանքներին, այդպիսով մասնագիտական փորձ ձեռք բերել և ներդրում ունենալ Հայաստանում կրթության որակի ապահովման գործընթացներում։
Նշենք, որ ուսանողների հետ հանդիպումները ՈԱԱԿ-ում պարբերական բնույթ են կրում։ Նման հանդիպումները մոտիվացնում են ուսանողներին, խրախուսում նրանց մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև հնարավորություն են տալիս ուսանողներին ներկայացնելու, թե ինչպիսին են տեսնում խնդիրների լուծումը, որոնց առնչվում են իրենց ուսման ընթացքում։