Բուհերին ներկայացվող պահանջները և շրջանավարտների անհրաժեշտ որակավորումներն այսօր քննարկվեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՏԵՄՊՈՒՍ-ի ԱՐԱՐԱՏ ծրագրի շրջանակներում ՏՏ ոլորտային որակավորումների շրջանակ մշակելու համար շարունակում է հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ:
Այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերության մենեջերների ու ինժեներների հետ հանդիպում-քննարկում ունեցան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, հիմնադրամի սոցիոլոգ Էլլա Կարագուլյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանը:
Հանդիպման ընթացքում մանրակրկիտ քննարկվեց, թե գործատուն բուհից ինչ կարողություններով ու հմտություններով շրջանավարտ է ակնկալում:
Ավելի վաղ նման քննարկումներ էին տեղի ունեցել «ԷՍԷՖԷԼ», «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ», «Հայկական ծրագրեր», «ՎՕԼՕ», «Ինստիգեյթ», «Մակադամիան առ» «Սի Քյու Ջի Այ Մա», «Օ-Էմ-Դի» «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ», «Լևիաթան» ընկերությունների և ԻՏՁՄ ՀԿ ներկայացուցիչների հետ
Ամփոփելով քննարկումները` պարզ է դառնում, որ գործատուի պահանջներին համապատասխան մասնագետ ապահովելու համար կրթական ծրագրերում լայնամասշտաբ փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Գործատուի կարիքներին համապատասխան մասնագետ պատրաստելու համար բավարար կլինի դասավանդվող առարկաներում ավելացնել պրակտիկ առաջադրանքների ծավալը, որոնք անմիջապես առնչվում են աշխատաշուկայի պահանջներին: