Սիրելի ուսանողներ,
այսօր շատերդ ուսանողի կարգավիճակում առաջին անգամ եք ոտք դնում ձեր ընտրած մասնագիտական ուսումնական հաստատություն՝ այդպիսով կատարելով առաջին քայլը մասնագիտական կայացման ճանապարհին։ Ուսման առաջիկա տարիներին ձեռք եք բերելու այն, ինչը դառնալու է ձեր հպարտության հիմքը հետագայում։
Ժամանակակից աշխարհում գործատուն ցանկանում է ունենալ ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունեցող, այլ նաև այդ գիտելիքները կիրառող, պրպտող ու նախաձեռնող աշխատակից։ Ուստի ուսանողական անկրկնելի տարիներն արդյունավետ օգտագործեք և փորձեք շատ գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերել։
Եղեք պահանջատեր ձեր կրթությանը, պահանջկոտ թե ՄՈՒՀ-ի, թե ձեր նկատմամբ։ Եղեք ձեր ճանապարհի տերը, դարձեք այն մարդը և մասնագետը, որը սիրով կապրի ու կարարի մեր երկրում․ ուժեղ մասնագիտական ու մարդկային ռեսուրսն է երկրի հզորության գրավականը։
Մեզանից յուրաքանչյուրն ինքն է կերտում իր ապագան։ Ձեզանից յուրաքանչյուրի ապագայի կերտման պատասխանատու գործընթացը մեկնարկել է։ Ի գործ՝ դեպի ձեռքբերումներ։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն