Մարտի 26-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: