Վերահավատարմագրման փուլում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Ուսումնական հաստատության կողմից տրամադրված ինքնավերլուծության փաթեթը և կից փաստաթղթերը ուսումնասիրվում են փորձագիտական խմբի կողմից։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը փորձագիտական խմբի հետ քննարկեցին ուսումնական հաստատության հավատարմագրման երկրորդ շրջափուլի մոտեցումները՝ որակավորումների արժանահավատ շնորհման տեսանկյունից։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս.թ․ սեպտեմբերի 26–29–ն ընկած ժամանակահատվածում:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը առաջին անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել է 2016թ․ 4 տարի ժամկետով։