Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Տարբեր բուհերի երիտասարդ դասախոսների հետ հանդիպման նպատակը նրանց հուզող արդիական խնդիրների վերհանումն է: Քննարկումների արդյունքում դուրս բերված խնդիրները կքննարկվեն փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա շրջանակներում երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովի ընթացքում:
ԵՊԼՀ երիտասարդ դասախոսները անդրադարձան գնահատմանը, վերջնարդյունքահեն կրթությանը, կրեդիտների բաշխմանը՝ կարևորելով դրանց համընդհանուր քննարկումը և ընդունելի բանաձևի դուրսբերումը:
ՈԱԱԿ աշխատակազմն արդեն հանդիպում քննարկումներ ունեցել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երիտասարդ դասախոսների հետ: Առաջիկայում տեղի կունենան հանդիպումներ ևս հինգ բուհերի ներկայացուցիչների հետ: