Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և բուհի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք՝ Եվրասիա միջազգային համալսարանը 2015-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով, իսկ 2019-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: