Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգային հարցերից մեկը Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ԵՊԲՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը, բուհի բարելավման ծրագիրը և դրա իրատեսականությունը։ Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ ԵՊԲՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։
Նշենք, որ ԵՊԲՀ-ն 2015-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։