Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հավատարմագրման շրջանակներում սեպտեմբերի 28–ին տեղի ունեցան փորձագիտական խմբի հանդիպումները մասնագիտական կրթական ծրագրերի շահակիցների հետ։
ՈԱԱԿ փորձագիտական խումբը զուգահեռ մասնագիտական հանդիպումներ ունեցավ համալսարանի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Ռեժիսուրա» և «Կինոարվեստ» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
2020 թ․ սկսած ՈԱԱԿ–ը ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլի մեկնարկին ընդառաջ շահակիցների հետ հանդիպումների շարքում ներառել է հատուկ քննարկում-զրույցներ գործընթացի շրջանակներում դիտարկվող մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ: Շահակիցների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվում է մասնագետ պատրաստելու ողջ հետագիծը ուսանողներին տրվող հանձնարարակաների, դասալսումների, պրակտիկաների և ավարտական աշխատանքների դիտարկման, հանդիպումների միջոցով: Այս հանդիպումներն օգնում են բուհերին աստիճանաբար նախապատրաստվել ծրագրային հավատարմագրմանը, որն ի տարբերություն ինստիտուցիոնալ հավատարմագրման, դեռ կամավոր է, սակայն մոտ ապագայում կարող է դառնալ օրենքի պահանջ։
Կարևորելով մասնագիտական կրթական ծրագրերի պարբերական վերանայումը և բարելավումը, համապատասխանեցումը արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին, հաստատությունների ներքին շահակիցների մոտ կարողությունների ձևավորումը՝ ՈԱԱԿ–ը իրականացնում է նաև հաստատությունների որակի ապահովման ու կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնի վարիչների, դասախոսների և կրթական ծրագրի այլ շահակիցների հետ մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ՝ վերհանելու հաստատություններում ծրագրերի բարելավման ուղղությամբ առկա լավագույն փորձը, առկա մարտահրավերները, բարելավման ընթացքը: