«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, «Կրթության որակ»-ը և ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի կառավարման խումբը մշտադիտարկում են իրականացրել ծրագրի գործընկեր 11 հաստատություններում:
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը ծրագրի իրականացման գործընթացը, ձեռքբերումները և առկա վերջնարդյունքներն են դիտարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական լեզբավանահասարակագիտական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Գավառի պետական համալսարանում, Վանաձորի պետական համալսարանում, Գեղարվեստի պետական ակադեմիայում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, , Հյուսիսային համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում:
Ուսումնասիրության հիման վրա առաջիկայում զեկույց կկազմվի, որը կներկայացվի VERITAS ծրագրի գործընկերներին:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014թ.-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին: