Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները մայիսի 15-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում։ Հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան ուսումնական հաստատության ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման առանցքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարելավման ծրագիրը և դրա իրագործման արդյունավետությունն էր․ ուսումնական հաստատությունը 2022թ․-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
ՈԱԱԿ մասնագետների ուշադրության կենտրոնում էին․
- Ռազմավարական ծրագրով սահմանված գնահատման ցուցիչները, դրանց չափելիությունը և կապակցվածությունը ուսումնական հաստատության նպատակներին։
- Ֆինանսների բաշխման քաղաքականությունը և դրա կապակցվածությունը ՌԾ և ՄԿԾ նպատակների իրականացմանը։
- Վերլուծությունների, հստակ քանակական և որակական տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։
- Ուսումնառության և հետազոտության փոխկապակցվածությունը։
- ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բոլոր գործընթացներում։
Որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկման առանցքում էր նաև որակի ապահովման պլանը, որակի ապահովման համակարգի կողմից կիրառվող մեթոդաբանությունը և կարիքների վերհանման մեխանիզմները։
Մշտադիտարկման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ղեկավարության հետ քննարկվեցին կենտրոնի լավ փորձի օրինակները և բարելավման առաջիկա ուղղությունները։