ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-11-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ), Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) և Իռլանդիայի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի մասնակցությամբ տեղի ունեցավ գործընկերային վերապատրաստում: Միջոցառմանը որպես ALIGN ծրագրի շահակից մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
ԵՊԼՀ-ում և ԵԳՊԱ-ում կայացած եռօրյա վերապատրաստման ընթացքում քննարկվեցին մասնակից բուհերի մասնագիտական կրթական ծրագրերը(ՄԿԾ), որակավորումների ազգային շրջանակին ՄԿԾ-ների համապատասխանության գնահատման մոտեցումները:
Իռլանդացի մասնագետները քննարկված հարցերի շուրջ իրենց մոտեցումներն ու փորձը ներկայացրեցին, նաև մատնանշեցին իրենց համար ուսանելի փորձը հայկական բուհերում:
ALIGN-ը եռամյա ծրագիր է (2013-2016 թթ.), որը կոչված է ապահովելու մասնագիտական կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համապատասխանությունը: Ծրագրի տեղական համակարգողը ԵՊԼՀ-ն է: