Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, նախապատրաստվելով առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումներին, գործարկել է փորձագետների նորացված էլեկտրոնային բազան՝ փոփոխված ձևաչափով:
Փորձագետների նոր էլեկտրոնային բազայում գրանցումն ավելի դյուրին է ու քիչ ժամանակատար, համակարգը նաև ըստ մասնագիտությունների և հմտությունների խմբավորման հնարավորություն է տալիս՝ հեշտացնելով համապատասխան մասնագետների ընտրությունը ծրագրային հավատարմագրումների համար: Բացի այդ, գրանցված փորձագետներին հնարավորություն է տրվում պարբերաբար թարմացնել իրենց անձնական տվյալները՝ ի ցույց դնելով իրենց մասնագիտական ձեռքբերումները:
ՈԱԱԿ փորձագիտական բազայում նախկինում ընդգրկված բոլոր մասնագետները պետք է վերագրանցվեն, որպեսզի ընդգրկվեն նաև թարմացված բազայում:
Գրանցվելու մանրամասների համար այցելեք կայքի «Փորձագետներ»/ «Ինչպե՞ս դառնալ փորձագետ» բաժինը: