Բուհ-գործատու նոր մոդելի փորձարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան «Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, բաժինների վարիչների և երիտասարդ աշխատակիցների հետ։
Հանդիպումներին մասնակցում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը, ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը և Գայանե Անանյանը։
ԱՆ Թարգմանությունների կենտրոնի ներկայացուցիչները բարձրաձայնեցին այն հատկանիշները, կարողություններն ու հմտությունները, որոնք ակնկալում են բուհի շրջանավարտից։
Եվս մեկ անգամ շեշտվեց, որ ուսումնառության ընթացքում դասավանդումն ու գնահատումն այնպիսին պետք է լինեն, որ սովորողի մոտ արդյունքում ձևավորվի պրպտուն և վերլուծող միտք, լայն մտահորիզոն և պատասխանատվության զգացում։ Շեշտադրվեց ուսանողին տրվող պրակտիկ և գործատուի կոնտեքստին մոտ հանձնարարականների ծավալի ավելացման անհրաժեշտությունը։
Սա թարգմանչության ոլորտի գործատուների հետ երկրորդ հանդիպումն էր։ Կհաջորդի հանդիպումը ԵՊԼՀ դասախոսների հետ, որտեղ կներկայացվեն գործատուների պահանջները, ինչը նրանց հնարավորություն կտա վերանայել դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը։
Նշենք, որ թարգմանչության ոլորտում իրականացվող փորձարկումը ՏՏ, իրավաբանության և մանկավարժության ոլորտներում բուհ-գործատու երկխոսության ձևավորման հաջողված փորձի շարունակությունն է։ Երեք ոլորտներում բուհ-գործատու երկխոսության խթանումն իրականացվել է ՏԵՄՊՈՒՍ-ի ARARAT ծրագրի շրջանակներում։