Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ: Օրակարգում Գորիսի պետական համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցերն էին:
Ուսումնական հաստատություններում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբերի ներկայացուցիչներ Ռոբերտ Խաչատրյանը և Տիգրան Մնացականյանը ներկայացրեցին փորձաքննության արյունքները, բուհերից յուրաքանչյուրի ուժեղ և թույլ կողմերը: Հավատարմագրման հանձնաժողովը հարցեր ուղղեց բուհերի և փորձագիտական խմբերի ներկայացուցիչներին:
Այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն: Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գորիսի պետական համալսարանին և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: