Մայիսի 4–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ուսումնական հաստատությունում տեղի ունեցած բարելավման գործընթացները ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են․
- կրթական կարիքների վերհանման մեխանիզմները և դրանց՝ որոշումների կայացման հիմքում դնելը,
- փոփոխությունների կառավարման մոտեցումները,
- գնահատման ցուցիչների անհրաժեշտությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից,
- մասնագիտական կրթական ծրագրերի ներքոլեջային լավ փորձի տարածման մեխանիզմները,
- գնահատման չափանիշների սահմանման կարևորությունը և ուսանողակենտրոն կրթության տրամադրման հիմնահարցերը:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք, որ քոլեջը ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2021թ․ ՝ 2 տարի ժամկետով։