Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) ընթանում է գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցների վերապատրաստումը «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով։
Վերապատրաստման նպատակն է նպաստել գյուղատնտեսական քոլեջներում որակի ապահովման ներքին համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել այդ քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական նյութերի և առաջադրանքների միջոցով անդրադարձ է կատարվում կրթության որակի ապահովման համակարգի ներդրմանը, որակի ապահովման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությանը։