Գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցները նախապատրաստվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Սեպտեմբերի 18-27-ը Բուլղարիայից ժամանած մասնագետ Պատրիցիա Գեորգիևան հեռավար և դեմառդեմ հանդիպումների միջոցով գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցներին կներկայացնի հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները, ինքնավերլուծության իրականացման նրբությունները, ինչպես նաև կպատմի քոլեջների կողմից շնորհվող որակավորումների որակի ապահովման մասին ԵՄ փորձի օրինակով։
Դասընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Նույն ծրագրի շրջանակներում 4 գյուղատնտեսական քոլեջ պատրաստվում է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնել։
Նշենք, որ հավատարմագրմանը նախապատրաստվելու ողջ ընթացքում ՈԱԱԿ-ն աջակցել է գյուղատնտեսական քոլեջներին՝ ապահովելով վերապատրաստումներից մինչև օնլայն խորհրդատվություն։