Այսօր, ավելի քան երբևէ, սովորողները կարևորում են հաղորդակցումը, սովորելու փորձով փոխանակվելը և սովորեցնողից արձագանք ստանալը:
Պահանջված մասնագետ դառնալու ճանապարհին մենք սովորում ենք անդադար ` հաղորդակցվելով մեր դասընկերների, երիտասարդ և փորձառու դասախոսների, գործատուների և գործընկերների հետ: Աշխատաշուկան և սովորելու միջավայրը դարձել են միջազգային և խիստ մրցակցային։
Սիրելի’ ուսանողներ և դասախոսներ, մասնագիտական ուսումնական հաստատությունն այն տեղն է, որտեղ ձեռք ենք բերում սովորելու և սովորեցնելու լավագույն փորձ` վերլուծելով մեր և մեր թիմակիցների հաջողությունները և ժամանակավոր դժվարությունները, սովորողների և սովորեցնողների անցած ճանապարհի փորձառությունը:
Արդյունավե’տ օգտագործեք ամենաթանկը՝ սովորելուն հատկացված ժամանակը, բա’ց եղեք համագործակցության համար և միասին դարձե’ք ավելի ուժեղ։
Համագործակցե’ք և ձևավորե’ք ձեր շուրջ որակի բարելավման մշակույթ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկի կապացությամբ։
Մաղթում եմ կամք և համառություն։
Մաղթում եմ կամք և համառություն։
ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյան