Այսօր տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստը։ Օրակարգում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։
Ուսումնական հաստատությունում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձագիտական զեկույցի հիմնադրույթները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։
Հավատարմագրման հանձնաժողովի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որից հետո տեղի ունեցավ դռնփակ քննարկում և քվեարկություն։
Հանձնաժողովի որոշմամբ՝ ՀԳՊԱ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։