Ինստիտուցիոնալ հավատարմագրմանգործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական այցը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն: Մայիսի 10-14-ը փորձագիտական խմբի անդամները ուսումնական հաստատությունում հանդիպում-քննարկումներ կունենան տնօրենի, ուսումնական մասի պետի, դեկանի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, ուսանողների, շրջանավարտնրի, գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ Էդուարդ Հակոբյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ Մերի Ղազարյանը, քաղաքական գիտ. թեկնածու Նորա Գևորգյանը, փիլիսոփայության դոկտոր, Հարավ-արևելյան Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, Մակեդոնիայի վարչապետի` գիտության, բարձրագույն կրթության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով խորհրդական Ազիր Ալուան, ՀԱԱՀ ուսանողուհի Թագուհի Աբրահամյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի: