ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Նման որոշում այսօր տեղի ունեցած նիստում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Էդուարդ Հակոբյանը նիստի ընթացքում ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 19-րդ բուհն է Հայաստանում: