Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում գործող քոլեջների ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր քննարկել բուհերի կազմում գտնվող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև վերհանել ոլորտում կուտակված դրական փորձը։
Քննարկմանը մասնակցում էին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, որակի ապահովման կառույցի աշխատակիցներ, դասախոսներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց քոլեջների կադրային քաղաքականությանը, դասախոսների ընտրության և գործատուների ներգրավման մեխանիզմներին, դասավանդողներին ներկայացվող պահանջներին, բուհի կազմում գործելու առավելություններին և թերություններին և այլն։
Առաջիկայում նման քննարկումներ տեղի կունենան նաև մյուս քոլեջների ներկայացուցիչների հետ։