Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում ընթանում է «ՄԿԾ. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով դասընթացը:
Եռօրյա դասընթացի ընթացքում տեսական ու գործնական պարապմունքներով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին. «Դասընթացի ծրագրի կառուցվածքը», «Ինչպես ձևակերպել դասընթացի ակնկալվող ելքային արդյունքները», «Ակնկալվող ելքային արդյունքների գնահատման պլան-ժամանակացույց», «Դասընթացի ծրագրի վերանայում», «ՄԿԾ ելքային արդյունքների ձևակերպում ըստ տարիների», «Կուռ ուսումնական պլան: Ուսանողի առաջընթաց: Ուղղահայաց և հորիզոնական համապատասխանեցում», «Աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ուսուցման ելքային արդյունքների ձևավորում» և այլն:
Դասընթացին մասնակցում են մասնագետներ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից: