Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպում ունեցավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը, դրա հիմնական սկզբունքնեը, որպեսզի հետագայում այն կիրառվի բուհի կողմից։
Ավելի վաղ մոդելը փորձարկվել էր ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնում, որտեղ փորձի արդյունքում, գործատուների պահանջները հաշվի առնելով, փոփոխություններ են նախաձեռնել կրթական ծրագրերում։ ԵՊԼՀ-ում նաև որոշել են Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի հաջողված փորձը տարածել ողջ բուհում՝ բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մոդելը կիրառելով հաջորդ ուսումնական տարվանից։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից․ այս բուհերը ևս հետաքրքրված են ՈԱԱԿ-ի առաջարկած բուհ-գործատու համագործակցության մոդելով։