Սիրելի ուսանողներ, սիրելի դասախոսներ,
շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ։
Երկրի զարգացումն այսօր բոլորն, առավել քան երբևէ, պայմանավորում են կրթությամբ։
Նախորդ կիսամյակը մարտահրավեր էր մեր կրթական համակարգի համար։ Լուծումն ինքնին ի հայտ եկավ, և այլևս անհնար է ամբողջական վերադարձը դասավանդման և ուսուցման ավանդական մոտեցումներին։ Ուսուցումն ինքնին պահանջում է առավել ուսանողակենտրոնություն։ Դա ժամանակի թելադրանքն է։
Ներկայում մենք հատում ենք այդ ռուբիկոնը։ Ժամանակն է միասին փնտրելու կրթության կազմակերպման արդյունավետ ձևեր՝ այսօրվա պայմաններին համապատասխան։
Բոլորիս համբերություն, համառություն և հանդուրժողականություն նորը փնտրելու ճանապարհին։
Եվս մեկ անգամ՝ շնորհավոր Սեպտեմբերի 1։ Բարի երթ բոլորիդ նոր ուսումնական տարում։
Ռուբեն Թոփչյան
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն