Բելգիացի հեղինակավոր փորձագետ Լյուսիեն Բոլաերտը կլինի ՈԱԱԿ-ի խորհրդատուն։
Նա խորհրդատվություն կմատուցի ՈԱԱԿ տնօրենին և Հոգաբարձուների խորհրդին կրթության որակի ապահովմանը և բարձրագույն կրթության բարեփոխումներին վերաբերող ռազմավարական հարցերի վերաբերյալ։
Լյուսիեն Բոլաերտը կրթության որակի ապահովման անկախ միջազգային փորձագետ է, հեղինակն է Բարձրագույն կրթության որակի ներքին ապահովման ձեռնարկի, ինչպես նաև միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրված մի շարք գիտական հոդվածների։
Բոլաերտը ներկայում Բարձրագույն կրթության որակի գնահատման գործակալության (AEQES) և «Արվեստի որակի բարձրացում» (EQ Arts) գործակալության խորհուրդների, ինչպես նաև Իռլանդիայի Որակի և որակավորումների գործակալության Քաղաքականության և չափանիշների կոմիտեի անդամ է։
2009-2015թթ․ եղել է Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) և Հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) խորհրդի անդամ:
Եղել է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նախնական չափանիշների և ուղենիշների /2005/ մշակողներից։