Սեպտեմբերի 3-4-ին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) մասնակցությամբ տեղի ունեցավ ճանաչողական այց Լոնդոնի Թագավորական քոլեջ և Լոնդոնի տնտեսական և քաղաքական գիտությունների դպրոց։ «Ուսուցում և ուսումնառություն․ բարձրագույն կրթության ոլորտի աշխատակազմի մասնագիտական զարգացում» խորագրով ճանաչողական այցին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն, բարձրագույն կրթության բարեփոխումների միջազգային փորձագետ Ռուբեն Թոփչյանը։
Ուսանողակենտրոն ուսուցման պայմաններում աշխարհը վերանայում է ուսանող-դասախոս ավանդական փոխհարաբերությունները, առաջ են գալիս ուսուցման նորարարական մեթոդներ։ Արդիական է հարցը, թե ինչպես պետք է որոշել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածության աստիճանը՝ ի շահ ուսանողի։
Թվարկված հարցերի վերաբերյալ հետազոտություններով հիմնավորված առաջավոր փորձն է ներկայացվել միջազգային փորձագետներին ճանաչողական երկօրյա այցի ընթացքում։