Սեպտեմբերի 18-19-ին Բաթումիի պետական համալսարանում տեղի կունենա Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների միջտարածաշրջանային համաժողովը, որի առանցքային թեման է լինելու որակի ապահովման ազդեցության բարձրացումը։
Համաժողովին մասնակցում է նաև ՈԱԱԿ տնօրեն, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը։
Համաժողովի ընթացքում մասնակից երկրներից յուրաքանչյուրը կներկայանցի իր որակի ապահովման գործակալության առաքելությունը և տեսլականը, կմատնանշի հիմնական ձեռքբերումները՝ ներկայացնելով որակի ապահովման ազդեցության գնահատման մեխանիզմները։ Մասնակիցները կքննարկվեն նաև որակի ապահովման մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղիները։