Ապրիլի 25-26-ին Տալլինում տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) անդամների 9-րդ համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու է նաև ENQA-ի լիիրավ անդամ ՈԱԱԿ-ն ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի։
Երկօրյա համաժողովի ընթացքում եվրոպական կրթական տարածքի առաջատար մասնագետները կքննարկեն, թե ինչպիսին են տեսնում բարձրագույն կրթության ապագան ENQA-ի անդամ կազմակերպությունները, որոնք են որակի ապահովման գործակալությունների առաջնահերթությունները Բոլոնյան գործընթացում, ինչ զարգացումներ են ակնկալում եվրոպական կրթական տարածքում։ Մասնակիցները կքննարկեն նաև ENQA-ի 2021-2025թթ․ ռազմավարական ծրագիրը։
Միջոցառման համակազմակերպիչն է Էստոնիայի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի գործակալությունը (EKKA):