Մարտի 20-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու որոշում կայացրեց։ Քոլեջը կարող է կրկին դիմել հավատարմագրման՝ փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունները վերացնելուց հետո։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին, ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: