«Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամ-Հայաստանի» փոխնախագահ Դավիթ Ամիրյանի և կրթական ծրագրերի պատասխանատու Էվելինա Վարդանյանի հետ մայիսի 15-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման նպատակը համագործակցության եզրերի հստակեցումն էր` ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։
Հյուրերը ներկայացրին կրթական ոլորտում Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի իրականացրած ծրագրերը` ԵՊՀ-ի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, ԵՊԲՀ-ի և Ճարտարագիտական համալսարանի հետ։ Մասնակից 4 բուհերը մշակել են ինքնավերլուծության մեխանիզմներ, ապա համադրել դրանք՝ փորձելով ստեղծել բուհի որակի ապահովման ներքին մեխանիզմների ընդհանուր համակարգ: Ըստ այդմ, այժմ պատրաստվում է մի ուղեցույց՝ որակի ներքին ապահովման գործիքների վերաբերյալ:
ՈԱԱԿ մասնագետները հրավիրվեցին ուղեցույցի նախնական տարբերակի քննարկմանը, ինչպես նաև` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում լայնորեն համագործակցել՝ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով։