Ավարտվեցին ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված «ՄԿԾ բարելավման մեխանիզմներ» թեմայով առաջին խմբի հնգօրյա վերապատրաստումները։ Վերապատրաստմանը մասնակցեցին Հայաստանի և Արցախի տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանեցմանը, քննարկեցին իրենց կրթական ծրագրերի առաքելությունը և նպատակը, վերջնարդյունքները, գնահատման մեթոդները և մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմները։
Բացի տեսական դասընթացներին ծանոթանալուց՝ մասնակիցները ՈԱԱԿ մասնագետների հետ իրականացրին և քննարկեցին առաջադրանքներ, որոնք հեշտացնում էին մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացների պատկերացումը։
Վերապատրաստման գլխավոր նպատակներից մեկն էր ծանոթացնել մասնակիցներին ՄԿԾ բարելավման մեխանիզմներին, զինել նրանց նոր գիտելիքներով և հմտություններով։
Նմանօրինակ վերապատրաստումները, աշխատաժողովները, քննարկումները կրում են շարունակական բնույթ։ Այդպիսի միջոցառումները նպաստում են տարբեր բուհերի աշխատակիցների փորձի փոխանակմանը, ակադեմիական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև ՝ որակի ապահովման մշակույթի տարածմանը։
Վերապատրաստումները շարունակվում են։ Նոր խմբին միանալու համար կարող եք գրել info@anqa.am էլեկտրոնային փոստին կամ ՈԱԱԿ ֆեյսբուքյան էջին։