Ավարտվեց ՈԱԱԿ-ի և ֆրանսիական HCERES գործակալության կողմից համատեղ հավատարմագրման շրջանակներում իրականացվող փորձագիտական այցը։ Շնորհակալություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի փորձաքննությունն իրականացնող ֆրանսիացի և տեղացի փորձագետներին կատարված աշխատանքի համար։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 2014-2018 թթ․ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, 2016-2022 թթ․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ՀՀ-ում այս դժվար ժամանակահատվածում հավատարմագրման գործընթացում իրենց արժեքավոր ներդրման համար՝ ի նպաստ ՀՀ կրթական համակարգի զարգացման։