Մայիսի 10-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ավանդական բժշկության համալսարանին (ԱԲՀ) շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ԱԲՀ բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները միջազգայնորեն ճանաչելի են։ Հավատարմագրված բուհերի մասին տվյալները հասանելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR)։
Նշենք՝ Ավանդական բժշկության համալսարանը 2021-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։