ՈԱԱԿ-ի առցանց խորհրդատվությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր շահակիցների մոտ։ Նրանց հիմնական հուզող խնդիրները ՈԱԱԿ-ի առաջարկած առցանց կրթության որակի ապահովման ուղենիշների կիրառության արդյունքում ի հայտ եկող հարցերն են։
Մասնավորապես, մեր շահակիցներին հուզող հարցերից են, թե հեռավար սկզբունքով ինչպես ապահովեն գործնական պարապմունքները, գնահատման այլընտրանքային որ մոտեցումներն են ավելի նախընտրելի այս պարագայում և ինչ գործիքակազմով հավաստեն, որ կիրառվող նոր մոտեցումների արդյունքում ձևավորվում է ակնկալվող վերջնարդյունքը։
ՈԱԱԿ մասնագետներն առաջարկում են նորարարական մոտեցում ցուցաբերել գործնական առաջադրանքներում՝ կիրառելով համացանցի հնարավորությունները և օնլայն տիրույթում առկա պաշարները։ Կարևոր է, որ հանձնարարականների արդյունքում երևա ուսանողի մասնագիտական աճը։
Նշենք, որ առցանց հանդիպման համար պետք է հերթագրվել՝ գրելով info@anqa.am էլ փոստին կամ ՈԱԱԿ-ի ֆեյսբուքյան էջին։ Նամակի վերնագրում նշեք «առցանց հանդիպում», իսկ բուն նամակում համառոտ ներկայացրեք, թե ինչ հարց եք ցանկանում քննարկել։